Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եվրախորհուրդը քվեարկել է Թուրքիայում Օսման Քավալայի ազատազրկման հետ կապված` իրավունքների ոտնահարման գործով դատավարություն սկսելու օգտին, քանի որ նրան ազատ արձակելու վերաբերյալ Արդարադատության եվրոպական դատարանն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. հայտնում է BBC-ն։
Այսպիսով` Թուրքիան դարձել է 2010 թվականից ի վեր Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որը ենթարկվում է այս գործընթացին։ Նախարարների կոմիտեում քվեարկության ժամանակ 35 երկիր աջակցել է «խախտման ընթացակարգի» նախաձեռնմանը։ Եվրախորհուրդը խնդրել է Թուրքիային` իր դիրքորոշումը հայտնել մինչև հունվարի 19-ը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ավելի վաղ Նախարարների կոմիտեն 8 անգամ որոշում է կայացրել Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի (քրդական HDP-ի նախկին համանախագահ) գործով Թուրքիայի դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է ազատ արձակել այդ քաղաքական գործիչներին և ՄԻԵԴ-ի նման որոշումները որակել որպես միջամտություն Թուրքիայի դատական համակարգին։
Հիշեցնենք, որ հայամետ Քավալան ձերբակալվել էր 2013 թ. Գեզի այգում ցույցերի կազմակերպման մեղադրանքով, իսկ արդարացումից հետո նրան ազատ չէին արձակել և նոր մեղադրանքներ էին առաջադրել 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կապակցությամբ։