|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրղզստանից և Վրաստանից Ուկրաինայի դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։
«Մեր դիվանագետները հենց հիմա իրականացնում են կարևոր և միանգամայն անհրաժեշտ որոշումներ այն պետությունների վերաբերյալ, որոնք փոխել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը», - ասել է Զելենսկին երեքշաբթի կեսօրին տեսաուղերձում։
Նա ասել է, որ Կիևն անմիջապես հետ է կանչում դեսպանին Ղրղզստանից՝ Ուկրաինայում ռուսական օպերացիային Բիշքեկի աջակցության համար։
Նաև, Զելենսկիի խոսքով, Ուկրաինան անմիջապես հետ է կանչում դեսպանին Վրաստանից՝ «մեզ օգնել ցանկացող կամավորների համար խոչընդոտներ ստեղծելու, պատժամիջոցների հետ կապված անբարոյական դիրքորոշման համար»։