կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-30 12:52
Տարածաշրջան

Էրդողանը չի հրավիրել Թուրքիայի իշխանություններին քննադատած տասը երկրների դեսպաններին՝ նշելու Հանրապետության օրը

Էրդողանը չի հրավիրել Թուրքիայի իշխանություններին քննադատած տասը երկրների դեսպաններին՝ նշելու Հանրապետության օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը երկրի «Հանրապետության օրվա» միջոցառումներին չի հրավիրել 10 երկրների դեսպաններին, որոնք քննադատել են տեղի իշխանություններին։ Ավելի վաղ նրանք համատեղ հայտարարություն էին հրապարակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ։ Թուրքիայում նրան դատում են հեղաշրջման փորձի համար։

Haberturk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հանրապետության օրվա միջոցառումների պաշտոնական մասը անցկացվել է Էրդողանի նախագահական պալատում։ Այնտեղ հրավիրված են եղել և՛ քաղաքական գործիչներ, և՛ դիվանագետներ, և՛ Թուրքիայի և այլ երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Սակայն տոնին չեն հրավիրվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի և իշխանություններին քննադատող այլ երկրների դեսպանները։ Էրդողանի վարչակազմը նրանց ոչ մի հրավեր չի ուղարկել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայում 10 երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց հիշեցվել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։ Էրդողանը նրանց հայտարարել է պերսոնա նոն գրատա և մտադիր է եղել վտարել երկրից, սակայն 10 դեսպանատները հայտարարեցին Վիեննայի կոնվենցիային ենթարկվելու մասին։