|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է թուրք ընդդիմադիր գործիչ Օսման Քավալայի վերաբերյալ որոշումը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ Թուրքիան Քավալայի գործում խախտել է ՄԻԵԴ-ի ազատության և անվտանգության իրավունքին վերաբորղ 5-րդ և անձի իրավունքների սահմանափակման 18-րդ հոդվածը: Որոշումն ընդունվել է 1 դեմ 6 կողմ ձայներով:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ Քավալայն ձերբակալվել է ըստ քմահաճույքի և դեռևս ոչ մի հիմնավոր ապացույց չի ներկայացվել նրան ձերբակալելու համար. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:
Հիշեցնենք, որ «Անադոլու քյուլթյուր» հասարակական կազմակերպության նախագահ Օսման Քավալան ձերբակալվել է 2017 թ. հոկտեմբերի 19-ին: Քավալան մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենին հարելու և 2013 թ. մայիսի 28-ից սկսված Գեզի զբոսայգու շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ֆինանսավորելու և աջակցելու համար: Օսման Քավալան բազմիցս է կազմակերպել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: