|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսրայելը պնդում է, որ հիմք է ստեղծել Իրանի միջուկային գործունեության հետախուզման համար: ԻԼՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ստեղծել է գերգաղտնի տվյալների շտեմարան՝ Իրանի միջուկային գործունեությունը վերլուծելու համար:
Իսրայելական կողմի կարծիքով՝ այս բազան ստեղծվել է հիմնականում Իրանի միջուկային ծրագրի մասշտաբները որոշելու համար:
Իսրայելի բանակի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ բազան, օգտագործելով իր և արհեստական ինտելեկտի մեծ հնարավորությունները, կարողացել է հավաքել հսկայածավալ տեղեկատվություն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և խաղում է վճռորոշ դեր Սիրիայում Իրանի գործողություններին և տարածաշրջանում իրանամետ խմբավորումներին հակազդելու համար։