|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:
Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով: Ավելին՝ նա ամռան ամիսներին՝ ՌԴ կատարած այցի ժամանակ, հանդիպել է «ԻԼ» հասարակական բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ և քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական և ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստանի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնելու հնարավորությունները»,-գրում է թերթը: