|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Եվրամիությունը Եվրաարդարադատության գործակալության շրջանակում, որը պատասխանատու է Միության անդամ երկրների միջև քրեական գործերով համագործակցության համար, թողարկել է հակաահաբեկչական տվյալների բազա. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Եվրահանձնաժողովի հայտարարությանը հղումով։
«Եվրաարդարադատության շրջանակում ստեղծվել է հակաահաբեկչական տվյալների բազա՝ ահաբեկչական սպառնալիքներին անդամ պետությունների դատական արձագանքման ուժեղացման և քաղաքացիների անվտանգության մեծացման նպատակով: Դա հնարավորություն կտա կենտրոնացնելու առանցքային դատական տեղեկատվությունը ահաբեկչական հանցագործություններ կատարած կասկածյալների դեմ դատաքննությունների շրջանակում կապերի հաստատման համար»,- նշված է հայտարարության մեջ: