Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-09-09 17:40
Աշխարհ

Իսրայելը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին՝ դառնալ միջուկային տերություն

Իսրայելը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին՝ դառնալ միջուկային տերություն

Իսրայելը թույլ չի տա Թեհրանին՝ դառնալ միջուկային տերություն, քանի որ երկրի միջուկային ծրագիրը կնպաստի սպառազինությունների մրցավազքի նոր փուլին: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը:

Նրա խոսքով՝ իրանական միջուկային ծրագիրն արագորեն զարգանում է, և պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, հետևաբար՝ պահանջվում է ղեկավարների խորհրդի (ԱԷՄԳ) որոշում:

Լապիդը նշել է, որ համաշխարհային հանրության համար խնդիր կլինի, եթե միջուկային զենքը հայտնվի սխալ ձեռքերում, եթե աշխարհը չկարողանա դուրս գալ այս իրավիճակից, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում գործելու:

Վերջերս, ըստ Bloomberg-ի, Իրանը քառապատկել էր բարձր հարստացված ուրանի պաշարները: Այդ մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցում: