Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թալիբան»-ը մերժել է այլ օտարերկրյա զորքերի հեռանալուց հետո միջազգային օդանավակայանը պաշտպանելու և շահագործելու համար Քաբուլում ուժեր պահելու` Թուրքիայի առաջարկը: Դոհայում Թալիբանի խոսնակ Սուհահիլ Շահինը Reuters-ին ասել է, որ թուրքերը նույնպես պետք է հեռանան:
«Թուրքիան վերջին 20 տարիներին ՆԱՏՕ-ի ուժերի մաս է կազմում, ուստի նրանք պետք է դուրս գան Աֆղանստանից՝ հիմնվելով այն պայմանագրի վրա, որը մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի փետրվարի 29-ին»,- նշել է նա:
«Ինչ վերաբերում է մնացածին` Թուրքիան մեծ իսլամական երկիր է: Աֆղանստանը նրա հետ պատմական կապեր ուներ: Մենք հույս ունենք նրանց հետ սերտ և լավ հարաբերությունների, երբ ապագայում երկրում ստեղծվի նոր իսլամական կառավարություն»,- ավելացրել է Շահինը:
Շատ թուրք և թուրքամետ դիտորդներ, որոնք համակրում են թալիբների պայքարին, միամտաբար կարծում են, որ թալիբները ինչ-որ կերպ հատուկ հարաբերություններ ունեն Աֆղանստանում թուրքական ՆԱՏՕ-ի զորախմբի հետ, առանձնացնում են թուրք «խաղաղապահներին» այլ «օկուպանտներից», երբեք չեն հարձակվում թուրքերի վրա և, ընդհանուր առմամբ, համաձայն են Քանդահարի բազայում «Բայրաքթար»-ներ տեղակայելուն։
Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբեր ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պետք է լքեն Աֆղանստանը։ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել էր մնալ երկրում՝ ապահովելու համար Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը։