Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արմատական «Թալիբանը» նախազգուշացրել է, որ հարձակվելու է թուրքական ուժերի վրա, եթե դրանք մնան Աֆղանստանում: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, որը երեքշաբթի մեջբերում է աֆղանական 1TV հեռուստաալիքը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու՝ Թուրքիայի ղեկավարության որոշումն անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում է աֆղանցիների ազգային շահերին»,- ասվում է թալիբների հայտարարության մեջ:
Շարժումը նշում է, որ «որևէ օտարերկրյա զորքի առկայությունը և ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը օկուպացիա է համարում և կպայքարի զավթիչների դեմ»:
«Թալիբան»-ը կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը՝ հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջև»: «Եթե թուրք պաշտոնյաները չվերանայեն իրենց որոշումը,- ասվում է հայտարարության մեջ,- «Թալիբանի» կողմնակիցները կդիմակայեն թուրքական ուժերին»:
Այս պարագայում թալիբները մեղադրում են նրանց, ովքեր «խառնվում են ուրիշների գործերին և նման հապճեպ, չմտածված որոշումներ կայացնում»:
Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ Աֆղանստանում պահպանել ռազմական կազմը այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելուց հետո: