կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-28 17:30
Քաղաքական

Բարձրագույն կրթական օրենքն անհրաժեշտ դրական փոփոխությունների չենթարկելու դեպքում վատ վիճակի մեջ կհայտնվեն և գիտությունը, և բարձրագույն կրթության ապագան. Լևոն Մկրտչյան

Բարձրագույն կրթական օրենքն անհրաժեշտ դրական փոփոխությունների չենթարկելու դեպքում վատ վիճակի մեջ կհայտնվեն և գիտությունը, և բարձրագույն կրթության ապագան. Լևոն Մկրտչյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԿԳ նախարարից հետաքրքրվեց` «Բարձրագույն կրթության մասին» օրենքն ինչո՞ւ պետք է Համաշխարհային բանկի փորձագետները մշակեն և տարիքային սահմափակում մտցնեն: Նաև հարցրեց` արդյո՞ք փետրվարի 21-ին բարձրագույն կրթության մասին լսումների ժամանակ հնչեցված բազմաթիվ առաջարկություններից որևէ մեկն ընդունվել է: «Եղած առաջարկություններին ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերում կառավարությունը»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Նախարար Մկրտչյանը նշեց, որ երկկողմանի մտահոգություններ կան: «Եթե օրենքը չկրի անհրաժեշտ դրական փոփոխությունները՝ որակ ապահովելով, ապա վատ վիճակի մեջ կհայտնվեն և' գիտությունը, և' բարձրագույն կրթության ապագան», -ասաց նա և նշեց, որ հիմա ամփոփում են, և ԱԺ հերթական նիստում քննարկում կլինի:

Նախարարն ընդգծեց, որ թե' հարցադրումների պատասխաններն ունեն, թե' միջազգային փորձն են նայել:

Ինչ վերաբերում է այն բանին, որ ՀԲ մասնագետներն են մշակել օրենքը, Մկրտչյանն ասաց, որ օրենքը գրվել է ՀՀ-ում, հեղինակային կազմն այստեղից է, իսկ Համաշխարահային բանկը գրված օրենքը ենթարկել է փորձաքննության, այն էլ` իրենց խնդրանքով:

Ըստ նախարարի՝ աշխարհում հայտնի` բարձրագույն կրթության բնագավառի վեց փորձագետ է մասնակցել, ովքեր բարեփոխումներ են իրականացրել տարբեր երկրներում: Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակումներին, Մկրտչյանը նշեց, որ հիմա չէր ցանկանա մտնել բովանդակային քննարկման մեջ: