Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական բանակն ավարտել է Սիրիայի հյուսիսում գործողությունների նախապատրաստական աշխատանքները և սպասում է Սիրիայի չորս քաղաքների՝ Մանբիջ, Թել Թամիր, Այն Իսա և Թել Ռիֆաթ ներխուժման հրամաններին: Այս մասին հայտնում է Turkiye թերթը:
Հայտնի է դարձել, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գործողություն իրականացնել քրդերի դեմ` Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների: Ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է տեղափոխեին քրդական ուժերը Սիրիա-Թուրքիա սահմանից 30 կիլոմետր հարավ, սակայն դա չի եղել:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեղադրել էր Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին Սիրիայի հյուսիսային հատվածն ահաբեկիչներից մաքրելու պարտավորությունը չկատարելու մեջ: Նա ընդգծել է, որ այժմ թուրքական իշխանությունները պատրաստ են անել ամեն անհրաժեշտ բան: «Ռուսաստանը պետք էր նրանց մաքրեր Մանբիջ և Թել Ռըֆաթ քաղաքներից: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պատասխանատվություն են կրում (Թուրքիայի վրա) հարձակումների համար», - պարզաբանել է նա:
Հոկտեմբերի 11 -ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան պատրաստվում է ինքնուրույն վերացնել Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը: Նա խոստացել է նման քայլերի դիմել, քանի որ զինյալների հարձակումների պատճառով «համբերության բաժակը լցվում է»: