կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 14:09
Տարածաշրջան

Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի երկու կորուստ

Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի երկու կորուստ

Razm.info-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մարդկային կորուստներ ունի: 

Լրատվամիջոցի հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է. 

«Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել:

Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում»:

Աբբասով Էլշան Աքիֆ օղլուն (Abbasov Elşən Akif oğlu)

Աբբասով Էլշան Աքիֆ օղլուն (Abbasov Elşən Akif oğlu)

Նշվում է, որ Աբբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբբասովի մահվան հանգամանքները մնում են անհայտ։

ՌՕՈւ զորային ավիացիայի մայոր, Ադրբեջանի Սիյազանի շրջանի բնակիչ Ռեշադ Աքբերովը մահացել է սրտի կաթվածից։ Մահվան օրը հայտնի չէ, սակայն կան որոշակի տեղեկություններ, որ մահվան հնարավոր օրը կարող է լինել փետրվարի 10-ը:

Ռեշադ Աքբերովը (Rəşad Əkbərov)
 
Ռեշադ Աքբերովը (Rəşad Əkbərov)

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 7 կորուստ։