կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 09:07
Հասարակություն

Երեւանը թանկ քաղաք է դարձել

Երեւանը թանկ քաղաք է դարձել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի «Նովրուզը» Հայաստանում նշելու համար Հայաստանում են ավելի փոքրաթիվ իրանցիներ, քան նախորդ տարիներին։ Խոսքը տարեցտարի արձանագրվող բացասական դիմնամիկայի մասին է։

 

Պարսիկ զբոսաշրջիկներին սպասարկելու փորձ ունեցող տուրօպերատորների, հյուրանոցների գիդ-թարգմանիչներն արդեն արձանագրել են, որ այս տարի անհամեմատ քիչ տուրիստներ են այցելել Երեւան։ Պատճառների մասին զրուցեցինք հենց զբոսաշրջիկների հետ, որոնց ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Երեւանի կենտրոնում։ Նրանք ասում են՝ Երեւանքը թանկ քաղաք է, եւ զուտ ֆինանսական տեսանկյունից նախընտրելի է Թբիլիսին։

 

Իրանցիները դժգոհում են նաեւ Երեւանում հասարակական զուգարանների բացակայությունից, դժգոհ են տաքսիստներից, որոնք մեծ գումար են շորթում մի քանի կմ Երեւանում պտտելու դիմաց»։

 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: