կարևոր
541 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 19:33
Քաղաքական

Միջանցքը, որն անվանում են «Զանգեզուր», չի բխում Հայաստանի և Իրանի շահերից, մեզ համար սա կարմիր գիծ է․ Իրանի դեսպան

Միջանցքը, որն անվանում են «Զանգեզուր», չի բխում Հայաստանի և Իրանի շահերից, մեզ համար սա կարմիր գիծ է․ Իրանի դեսպան

«Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որը միջանցքային տրամաբանություն կունենա»։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Միջանցքը, որն անվանում են «Զանգեզուր», չի բխում Հայաստանի և Իրանի շահերից: Մեզ համար սա կարմիր գիծ է: Մենք բազմիցս հայտարարել ենք այս մասին և շարունակում ենք հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը», - ասաց Սոբհանին՝ ընդգծելով, որ իրանական կողմը գործընթացին մասնակցող բոլոր երկրներին տեղեկացրել է այս միջանցքի անընդունելիության մասին: Դիվանագետն ընդգծեց, որ Իրանը մտադիր չէ շեղվել իր կարմիր գծերից:

Իսրայելական ագրեսիայի դեմ իր գործողություններով Իրանը ցույց է տվել, որ հավատարիմ է մնում իր «կարմիր գծերին», - ասաց Սոբհանին:

«Իրանի դեմ ագրեսիա իրականացրած երկու ռեժիմները միջուկային տերություններ են: Շատերը օգնել են նրանց, և երկու նպաստող երկրները նույնպես ունեն միջուկային զենք: Այսինքն՝ մենք բախվեցինք միջուկային տերությունների հետ: Բայց մենք ասացինք և ապացուցեցինք, որ անկախ այն բանից, թե ով է կանգնած մեր առջև, ում հետ պետք է բախվենք, մենք հավատարիմ ենք մնում մեր ազգային շահերին և մեր «կարմիր գծերին»: Կարծում եմ՝ սա շատ հստակ ուղերձ է», - ասաց նա։