|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
«Հայաստանի թյուրքացման ամբողջ օպերացիան արևմուտքի սրտով է և նրա շահերին համահունչ, այդ թվում՝ ադրբեջանցիների հաստատվելը ՀՀ տարածքում։ Կասկած մի՛ ունեցեք, որ Ադրբեջանը և Թուրքիան արևմուտքի առաջ դա ներկայացնում են որպես Հայաստանը մեկընդմիշտ Ռուսաստանի և Իրանի ներկայությունից կտրող գործոն, իսկ այդ մարդկանց՝ որպես ԱՄՆ-ի և ԵՄ-ի «ժողովրդագրական սահմանապահներ»։ Շատ շուտով լակեյի արտաքինով եվրո- և ամերիկյան չինովնիկները կսկսեն բարբաջել Հայաստանի «ժողովրդագրական բազմազանության կարևորության», «մարդկանց ազատ տեղաշարժի», «փախստականների վերադարձի իրավունքի» մասին, որոնց ներքո ոչ այլ ինչ է, քան «Հայաստանն առանց հայերի» բանաձևումը, որովհետև քաղաքական հայ նշանակում է հողատեր հայ, իսկ հողատիրության հարցում քաղաքական հայության շահերը բախվում են թուրքական բռնակալության հետ, և այդտեղ աշխարհագրական բնական գործոնների բերումով է, որ Հայաստանի դաշնակիցն են դառնում Ռուսաստանը և Իրանը»։