կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-20 22:17
Քաղաքական

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը չի բխում հենց Հայաստանի շահերից․ Շարմազանով

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը չի բխում հենց Հայաստանի շահերից․ Շարմազանով

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ։ Անդրադառնալով ՌԴ պետդումայի նախագահ Վոլոդինի առաջարկին՝  ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց․

«Ամոթ էլ է այդ մասին քննարկումներ ծավալելը։ ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, այն ամրագրված է Սահմանադրությամբ, այդպես էլ մնալու է»,- ասաց Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ԵՏՄ անդամ լինելը լոկ քաղաքական որոշում չէ, այլ ամրագրված է տնտեսական հաշվարկներով։

«Մենք միացել ենք 170 միլիոնանոց շուկային։ Այս տարի 23 տոկոսով ավելացրել ենք արտահանումը, որի առյուծի բաժինը պատկանում է ԵՏՄ երկրներին։ Շեշտակի ավելացել է զբոսաշրջիկների թիվը ԵՏՄ երկրներից։ 170 միլիոնանոց շուկան գրավիչ է նաև ներդրողների համար»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ խնդիրներ գուցե կան, սակայն այդ խնդիրները բոլոր միություններում են, այդ թվում և ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում։ Շարմազանովի խոսքով՝ ԵՏՄ-ից դուրս գալը կվնասի ՀՀ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։ Եվ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը չի բխում հենց Հայաստանի շահերից։

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքների հետ կապված խնդրին, քանի որ վերջերս ՌԴ-ում ընդունվեց օրենք, որն արգելում էր  օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելը Ռուսաստանում, Շարմազանովը նշեց, որ ՀՀ խորհրդականները այդ հարցը բարձրացրել են իրենց ռուս գործընկերների մոտ, իսկ ԵՏՄ-ն դիմել է Ռուսաստանին, որ բացառություն արվի ՀՀ քաղաքացիների համար։