|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անելու ամեն ինչ, ինչը բխում է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից՝ Մերձավոր Արևելքում շուտափույթ խաղաղություն հաստատելու համար։
«Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ապահովելու համար»,- նշել է ՌԴ-ի ղեկավարը։
Ավելի վաղ, Աբբաս Արաղչին լռագողների հետ զրույցում ասել էր։
«Թեհրանը զգում է Մոսկվայի աջակցությունը»։