կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-13 15:06
Քաղաքական

Բոլորը վախենում են, որ հանկարծ մի բան էլ չզիջի․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին

Միակ բանը, որ  կարող ենք արձանագրել, այն է, որ Փաշինյանը  պաշտոնապես ամրագրեց իր հայրանունը ինչպես պետք է Ռուսաստանում  արտաբերվի․ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ  Մանուկյանը՝  պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյանի հերթական այցից ՌԴ, այն դեպքում, երբ յուրաքանչյուր նմանանատիպ  այցից և հանդիպումից  հասարակությունն առանձնապես ոգևորված չէ ՝   վախենալով, որ երկրի վարչապետը հնարավոր է գնա հերթական  զիջումների։  

«Վաղ է ասել, թե ինչ խոսվեց,  և սա իրականում ողբերգություն է, որովհետև Պուտինի հետ առաջին անգամ հանդիպմանը,  ուղիղ եթեր մտնելով, ինքնաթիռում ուղիղ եթերում պատմելով, թե  ինչ քննարկեցին,  3 տարի  հետո հանրությանն ուղղակի որևէ բան չի տեղեկացվում։  Սա խոսում  է այս իշխանության՝  այդ 3 տարվա ընթացքում փլուզման, նահանջի մասին։ Մարդկանց իրական վախը  պայմանավորված է հենց  նրանով, որ Փաշինյանից  որևէ դրական առաջընթաց արձանագրելու ակնկալիք չկա, բոլորը վախենում են, որ  հանկարծ մի բան էլ  չզիջի։  Իրենց քաղաքականության հետևանքով է, որ հանրությունն այդպիսի ընկալում  ունի, քաղաքական շրջանակներն այդպիսի ընկալում ունեն վարչապետի աթոռը զբաղեցնող  անձից»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Թեման մանրամասնում է տեսանյութը։