կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 09:14
Առանց Կատեգորիա

Որ չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին. «Փաստ»

Որ չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին. «Փաստ»

Փաստ» թերթը գրում է. «Մինչեւ տարեվերջ ԵՏՄ-ում հնարավոր է տեղի ունենան որոշակի կառուցվածքային եւ բովանդակային փոփոխություններ, ինչի մասին վերջին հանդիպման ժամանակ փակ ձեւաչափով քննարկել են միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։ Մասնավորաբար, տվյալ պարագայում խոսքը կառույցի ստրատեգիական կարգավիճակում առանցքային փոփոխություններ եւ նոր կարգավորումներ կատարելու մասին է։

Ինչպես հայտնի է, ԵՏՄ-ն ձեւավորվել է որպես կառույց՝ իր մեջ ունենալով առաջին հերթին զուտ տնտեսական բաղադրիչ (սկզբնական տարբերակով՝ Մաքսային միություն)։

 Այսպիսով, «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, նախատեսվում է կառուցին որոշակի քաղաքական բաղադրիչ հաղորդել, որն իր հերթին միությանը կտա առավել բարձր աշխարհաքաղաքական կարգավիճակ, որպեսզի հետագայում, միության ընդլայնմանը զուգահեռ, հստակ մշակվի աշխարհաքաղաքական ռազմավարություն եւ մարտավարություն։ 

Մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ միության անդամ երկրները ներքին շրջանակներում լուրջ քննարկումներ են անցկացնում եւ փորձում հասկանալ, թե ինչ կարգավորումներ եւ գործիքակազմ ներկայացնեն, որպեսզի ԵՏՄ-ն իր նոր «տեսքով» չզիջի հիմնական «մրցակցին»՝ ԵՄ-ին։ 

Մեզ հասած տեղեկության համաձայն, հայաստանյան իշխանությունները, չնայած երկրում տիրող արտակարգ դրության պայմաններին, այս հարցը չեն անտեսել եւ բավականին ակտիվ քննարկումների փուլում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։