կարևոր
1147 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-07 14:37
Հասարակություն

Ճապոնիայում աղբամաններից ու ծխարաններից զատ բան չսովորեց. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ճապոնիայում աղբամաններից ու ծխարաններից զատ բան չսովորեց. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ճապոնիայում աղբամաններից ու ծխարաններից զատ բան չսովորեց։ Ներողություն խնդրելը, գլխիկոր սեփական սխալներն ընդունելը չտեսավ, չսովորեց։ Առնվազն օրինակ վերցներ իրեն ընդունած Ճապոնիայի վարչապետից»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։

«Այս հարցում էլ տապալված արտաքին քաղաքականություն։ Ճապոնիայից վերադարձավ, մինչ հեծանիվ նստեց, հայտնի դարձավ, որ իրեն ընդունած Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան այսօր հրաժարական է տալու»,–գրել է Մանուկյանը։