Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբագրեսիայի օրերին Ադրբեջանին Թուրքիայիև իսլամ ծայրահեղականների աջակցությանհետ հաճախ էր շրջանառվում Իսրայելի ակտիվ դերակատարության հարցը: Համացանցի էջերում հայտնվում էին լուսանկարներ Թել Ավիվից Բաքու և հակառակ ուղղությամբ բեռնատար ինքնաթիռների չդադարող թռիչքներից:
Միջազգային ավիացիոն կազմակերպության և այլաղբյուրների արձանագրած տեղեկություններից բացի` հավաստի տեղեկատվությունը ամեն օր տարածվում էր ճակատային գծից ստացվող լուրերի հետ, թե իսրայելական արտադրության ժամանակակից ռազմական ինչ տեխնիկա, այդթվում` արգելված զինատեսակներ, է օգտագործվում հայկական զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ, պատմամշակութային կոթողների և ենթակառուցվածքների հետևողական ոչնչացման գործողություններում։
Այս փաստն իհարկե աննախադեպ չէր, որովհետև 2016 թվականի քառօրյային ադրբեջանցիների գրավը դրված էր հիմնականում իսրայելական անօդաչուների վրա: Իրականում այս համագործակցությունը սկսվելէ դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին, երբ Իսրայելը ադրբեջանական բանակը զինում էր օրինակ «Stinger» տիպի զենիթահրթիռային համակարգերով: Գաղտնիք չէ նաև, որ անցած երեքտասնամյակներին Իսրայելը եղել է Ադրբեջանի`զենքի մեծ մասի մշտական մատակարարներից մեկը:
44-օրյա պատերազմում Իսրայելն իր դերակատարությամբ չի զիջել Թուրքիային, իսկ նրատրամադրած ռազմատեխնիկական օգնությունըվճռորոշ նշանակություն է ունեցել ադրբեջանականկողմի հաջողությունների հարցում: Իհարկե, դաշնակից տանդեմի կողմերից յուրաքանչյուրնիր պատճառներն ուներ և ունի, որ Իսրայելի մասնակցության հարցը մնա ստվերում:
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Իսրայելը Ադրբեջանից ներկրում է իր նավթի ավելիքան 40 %-ը, որի դիմաց նա տասնամյակներ շարունակ վճարել է ռազմատեխնիկական միջոցներով։ Իսրայելի համար այս համագործակցությունը բխում է որպես գլխավոր թշնամի ճանաչած Իրանի դեմ պայքարի ռազմավարական նպատակից։ ՄահմեդականԱդրբեջանի հետ գործակցությունը պայմանավորված է նաև ընդհանրապես իսլամական աշխարհի հետ ունեցած և զարգացող հարաբերություններով։
Ավելացնենք նաև, որ այս երկու երկրների հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն է ունենում Ադրբեջանի հրեական համայնքը։ Իսկ թե ադրբեջանցի հրեաները ինչպիսի աջակցություն են ցուցաբերում ծննդավայր երկրին կանդրադառնանք հետագայում։
Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են միջազգային հարթակներում՝ պաշտպանելով միմյանց շահերն ու գործողությունները, լոբբիստական աշխատանքներ տանելով դաշնակցի հեղինակությունը պահպանելու հարցում։
Ինչպես նշվեց, Իսրայել-Ադրբեջան մերձեցումը սկսվել է դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերին։ 1993 թ. Իսրայելը դեսպանություն բացեց Բաքվում, սակայն Ադրբեջանը չշտապեց կատարելու փոխադարձ քայլը, ինչը պայմանավորված էր Իրանի նկատմամբ զգուշավոր քաղաքականությամբ։ Ադրբեջանի հյուսիսում Իսրայելը ստեղծել է հենակետեր, որտեղից պատերազմի դեպքում կարող է գործողություններ սկսել Իրանի դեմ։
Հայտնի է նաև իսրայելական հետախուզության ազատ գործունեությունը Ադրբեջանում։ Իրանը լրջագույն կասկածներ ունի, որ ժամանակ առ ժամանակ ատոմային ֆիզիկայով զբաղվող իրականավոր գիտնականների սպանությունները կատարվել են Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից, և այդ գործում կարևոր դերակատարություն է ունեցել Ադրբեջանը։ Տեղեկատվական դաշտ սպրդող այս կցկտուր տեղեկություններին տարիներ շարունակ Իրանը ձեռնպահ է մնացել լրջորեն արձագանքելուց, քանի որ դրանից հետո հարկադրված կլիներ վերանայելու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները։ Իսկ, ինչպես հայտնի է, այս երկու մահմեդական հարևան երկրները թաքցնելով խորքային հակասությունները առերևույթ մշտապես փորձել են ջերմ բարեկամներ ներկայանալ։
Մասնավորապես իրանական կողմը չափավոր դժգոհությամբ է միշտ արձագանքել Ադրբեջանի հավակնություններին իր երկրի ազերի բնակչության ու ազերիաբնակ տարածաշրջանի հանդեպ։ Այս դիվանագիտությամբ նա փորձել է որքան հնարավորէ մոտ պահել, թույլ չտալ, որ ամբողջովին հակառակ ճամբար մղվի Ադրբեջանը։ Մյուս կողմից երկու երկրների հարաբերությունները ուղղակիորեն ազդում են Իրանում պանթուրքիստական խմբավորումների վարքի վրա։ Կարելի է ասվածին ավելացնել այլ հանգամանքներ եւս, սակայն դա այլ քննարկմաննյութ է։ Ինչպես վերևում ակնարկվեց, պայմանավորված Իրանի հետ Իսրայելի ունեցած աշխարհաքաղաքական խնդիրներով, Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Իսրայելի համար այս գործակցությունը դարձնում է խիստ յուրահատուկ և կարևոր։ Մյուս կողմից էլ, ելնելով Իրանի նկատմամբիրական վերաբերմունքից, Ադրբեջանին ձեռնտուէ եղել Իսրայելի հետ զարգացնել անվտանգությանու մասնավորապես հետախուզության գծով սերտ գործակցություն, ինչը, նա իհարկե անում է նաև Թուրքիայի հետ։ Իսրայելի հետ այդ համագործակցության շրջանակում են քարոզչական աջակցությունը, տեղեկատվության փոխանակումը (ներառյալ իսրայելական արբանյակներից ստացվող տեղեկատվությունը)։ Համագործակցելով անվտանգության ու հետախուզության հարցերում` Իսրայելը միաժամանակ ուսուցանում է ադրբեջանական կադրերին։
Իսրայելը լսումների էլեկտրոնային կայաններ է տեղադրել Կասպից ծովի և Իրանի սահմանի երկայնքով: Ադրբեջանը մաս է կազմում Թուրքիա-Վրաստան-Իսրայել առանցքին, որին վերջիններս համարում են Իրանի համար հակառակորդ։ Ասվածը հաստատող իրողություն է այն, որ իրանցի մի խումբ բարձրաստիճան սպաներ 2004 թ. Բաքվում հորդորել են դրացի երկրի ղեկավարությանը դադարեցնելու անվտանգության գծով համագործակցությունը Իսրայելի հետ և ռազմական ու հետախուզական ոլորտի սպաների տեղակայումը Ադրբեջանի տարածքում՝ Կասպից ծովում իրավունքների շուրջ ընթացող վեճի դրական լուծման դիմաց։ Այնինչ Բաքուն Իսրայելի հետ համագործակցությունը դիտում է հենց որպես Իրանից եկող սպառնալիքը չեզոքացնող գործոն։ Ադրբեջանն իրական է համարում Իրանի ազդեցության, մասնավորապես իրանական հեղափոխության գաղափարների ներմուծումը իրտարածք։
Հիմնվելով «SIPRI database»-ի և այլ աղբյուրների տեղեկատվության վրա` կարելի է եզրակացնել, որ Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է ռազմատեխնիկական բարձր որակի արտադրանք և առաջին հերթին անօդաչու սարքեր ու հրթիռներ, որոնց ողջ տեսականիով համալրված է ադրբեջանական բանակը: ԼՂՀ-ի դեմ պատերազմի նախօրյակին Ադրբեջանին մատակարարվել է գրեթե 120 տակտիկական և 500 մարտական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնց ճնշող մեծամասնությունը իսրայելական էր, այն դեպքում, երբ թուրքական «Baykar Makina» ընկերությունիցգնվել էին ընդամենը 50 «Bayraktar TB2» անօդաչուներ։
Իսրայելական «Elta Systems» ընկերությունըբթվայնացված քարտեզագրել է Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, ինչը մեծ առավելություն է տվել ադրբեջանական ալյանսի ուժերին, իսկ անօդաչու թռչող սարքերի կողմից հայկական տանկերի, ծանր հրետանու և ՀՕՊ համակարգերի սպառազինության կորուստների գրեթե 90 %-ը հասցվել է մարտական իրավիճակի թվային մոդելավորման շնորհիվ:
Տարբեր տեսակի անօդաչու սարքերից բացի` Ադրբեջանին մատակարարվել են նաև ավիացիոն պաշտպանության համակարգեր, հակատանկային սպառազինություն՝ հակատանկային հրթիռային համակարգեր: Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքով Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է զինամթերք և սարքավորումներ՝ շուրջ 100 «Boeing747» և «IL-76TD/MDs» բեռնատար ինքնաթիռներով,որոնք պատկանում են ադրբեջանական «Silk WayAirlines» ավիաընկերությանը և օգտագործվում են նաև ռազմական փոխադրումների համար:
Իսրայելն է ստեղծել Ադրբեջանի նոր նավատորմը նոր ռազմանավերով, ինչպես և 2019 թ. Բաքվի արևելքում կառուցել է նավահանգիստ։
Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմը բացահայտեց Իսրայելի և Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ռազմական ու ռազմավարական համագործակցությունը։ Թեև Ադրբեջանին զենքի վաճառքը Իսրայելը մշտապես փորձել էարդարացնել բիզնես շահերով, ակնհայտ է, որ առկա է Իսրայելի ու Ադրբեջանի, ինչպես և Թուրքիայի միջև ռազմաքաղաքական գործակցություն, որն ուղղված է առաջին հերթին Հայաստանի ու Իրանիդեմ և հետապնդում է թշնամի հայտարարված տերություններին քաղաքական և ռազմական պարտության մատնելու և տարածաշրջանի վրա գերիշխանություն հաստատելու նպատակ։
Իսրայելը, առավել քան իր դաշնակիցները, հակված է հնարավորինս քողարկելու իր այս նպատակներն ու գործողությունները՝ նկատի ունենալով տարածաշրջանում ազդեցություն ունեցող և շահագրգիռ այլ ուժերի հետ հակադրության մեջ հայտնվելու հեռանկարն ու այն հանցավոր մեթոդները, որոնցով դաշնակից ուժերը փորձում ենհասնել իրենց նպատակներին։
Իհարկե, այս գործակցության մեջ կարևոր ու առանցքային է Թուրքիայի դերակատարությունը, սակայն այդ և առնչակից այլ հարցերի մասին կխոսվի հաջորդող հոդվածում։