կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 15:50
Քաղաքական

Փաշինյանն Ալիևին ասում էր՝ կիրթ ու կառուցողական, պատասխան ստանում՝ հարբեցող ծաղրածու․ Հայկազուն Ալվրցյան

Ի՞նչ էր ասում Փաշինյանը Ալիևի մասին՝ կիրթ և կառուցողական, իսկ Ալիևն իրեն ասում էր հարբեցող ծաղրածու։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

«Այստեղ նաև արժանապատվության հարց կա, որը չունի։ Գոնե ձևական իր ժողովրդի աչքին բարձրանալու համար պետք էր պատասխանել, երբ թշնամին ասում էր՝ քո մայրաքաղաքը, Սևանը, Զանգեզուրը իմն է։  Սա նշանակում, որ նրանք չունեն պետականության զգացում և դրածոներ են, որոնք ունեն անձնական շահեր»,- ասաց նա։