Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը չի պատրաստվում իրեն կախվածության մեջ գցել Ռուսաստանից և Չինաստանից, բայց վարում է արտաքին քաղաքականություն՝ երկու կողմերի շահերից ելնելով: Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Մենք, իհարկե, չենք ցանկանում երկիրը կախյալ դարձնել Ռուսաստանից և Չինաստանից, բայց մենք վարում ենք մեր արտաքին քաղաքական գիծը՝ ի շահ երկու կողմերի, անկախ նրանից, թե որքանով Չինաստանը, Ռուսաստանը կամ, օրինակ, Հնդկաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, ունեն խաղաղություն, գաղափարներ և նախաձեռնություններ: Մենք տեսնում ենք, որ մեր շահերն ապահովվում են շատ լավ մակարդակով: Մենք, անշուշտ, ողջունում ենք այդ գաղափարները», - Աբդոլլահիանի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը լայնածավալ առևտրատնտեսական և քաղաքական համագործակցություն են վարում Թեհրանի հետ: Օրինակ՝ Չինաստանը իրանական նավթի առաջին ներմուծողն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում Իրանից ներմուծել է 17,8 մլն տոննա հում նավթ: Այս տարվա սկզբին Թեհրանը և Պեկինը ստորագրեցին 25-ամյա պայմանագիր, որով Չինաստանը պարտավորվում էր 400 մլրդ դոլար ներդնել նավթի կայուն մատակարարումների դիմաց:
Ռուսաստանն արդեն մի քանի տարի է՝ կառուցում է իրանական ատոմակայանը Բուշերում և օգնում է Իրանին COVID-19-ի դեմ պայքարում: Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի զինվորականները մասնակցում են համատեղ զորավարժությունների:
Սեպտեմբերի երկրորդ կեսին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները, որի մեջ մտնում են ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, այնպես էլ Չինաստանը, մի քանի տարի անց հաստատեցին կազմակերպությանը միանալու՝ Իրանի հայտը, ինչը, շատ փորձագետների կարծիքով, կբարձրացնի Իրանի տարածաշրջանային դիրքերը, ինչպես նաև կընդլայնի համագործակցությունը ՇՀԿ երկրների հետ: