| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանից և Չինաստանից զենքի գնումը կարող է հանգեցնել օտարերկրյա պետությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերը` հեռախոսային ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրաքը կարող է ձեռք բերել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Սա շատ տեղին հարց է, երբ դիտարկում ենք զենքի առևտրի պարամետրերն ամբողջ աշխարհում,- ասել է Քուփերը:- Կա CAATSA (Պատժամիջոցների միջոցով հակահարված Ամերիկայի հակառակորդներին), և, իհարկե, այն կարող է կիրառվել»։
Պետքարտուղարի օգնականը հիշեցրել է, որ ռուսական և չինական համակարգերը, պլատֆորմները կամ տեխնոլոգիաները չեն կարող համագործակցել ամերիկյան համակարգերի հետ և չեն բավարարում անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների գործընկեր երկրների փոխգործակցության պայմաններին:
«Այնպես որ՝ գործնական տեսանկյունից, դա, իհարկե, օգուտ չի բերի որևէ գործընկերոջ՝ լինի Իրաքը, թե՝ ցանկացած այլ երկիր: Բացի այդ՝ ավելի վաղ նշեցի՝ կան օրենքներ, որոնք կարող են նախատեսել պատժամիջոցների կիրառման հնարավորություն»,- ասել է Քուփերը: