|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այն ամենը, ինչ կախված կլինի Ռուսաստանից ԼՂ հակամարտության կարգավորման հարցում 2019-ին, կարվի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Մենք հստակ ժամանակ չենք դնում, եթե խոսենք ժամանակի մասին: Մենք միշտ հանդես ենք եկել շուտափույթ կարգավորման օգտին, նաև այն միջոցների օգտին, որոնք ուղղված են խնդրի շուտափույթ կարգավորմանը: Պատմությունը երկարատև է, ցավոք, հակամարտությունը ձգձգված է: Սական այն ամենը, ինչ կախված կլինի ռուսական կողմից և որպես համանախագահ երկրից, նաև երկրից, որը Ադրբեջանի և Հայաստանի հետ ընդհանուր պատմություն ունի, կարվի»,- ասել է Զախարովան:
Հարցին` Մոսկվան կկազմակերպի՞ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների` հունվարին նախատեսվող հանդիպումը, նա պատասխանել է, որ նման տեղեկություն չունի: