Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին հերթին, մենք ցանկանում ենք ընդգծել, որ, ինչպես նշել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում, երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ադրբեջանի և Իրանի միջև կապերը կառուցվում են ամուր պատմական կապերի, բարեկամության և համագործակցության հիման վրա. ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
Հարցազրույցում հնչած որոշ մտքերի կապակցությամբ Աբդուլլաևան նշել է. «Մենք չենք ընդունում իրանա-ադրբեջանական սահմանին ինչ-որ երրորդ ուժի առկայության և այդ ուժերի սադրիչ փորձերի մասին պնդումները, որովհետև այդ մտքերը չունեն ոչ մի հիմնավորում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում ցանկացած ուժի, այդ թվում՝ ահաբեկչական տարրերի առկայությունը, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ մեր պետության կամ հարևան երկրների համար, չի կարող քննարկման առարկա լինել»:
Նա նշել է, որ, ցավոք, նույնիսկ պատերազմի 44 օրերի ընթացքում որոշ կողմեր բացարձակապես անհիմն հնչեցրել են նման պնդումներ։ «Մենք այն ժամանակ էլ էինք հայտարարել և հիմա էլ ենք կրկնում, որ նման պնդումներն անհիմն են, և մինչ օրս ադրբեջանական կողմին ոչ մի ապացույց չի ներկայացվել»,- ասել է Աբդուլաևան:
«Հայտնի է, որ հենց Ադրբեջանն է տասնյակ տարիներ տառապել իր տարածքների ռազմական օկուպացիայից և միջազգային սահմանների խախտումից. մասնավորապես՝ Իրանի հետ մեր ավելի քան 130 կմ սահմանը երկար տարիներ հայկական օկուպացիայի տակ էր: Ցավոք, տարիների ընթացքում մենք չենք լսել իրանական բարեկամ պետության նույն կատեգորիկ արձագանքը՝ կապված մեր սահմանի մի մասի օկուպացիայի հետ», - նշել է թշնամական պետության ԱԳՆ-ն: