|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հոկտեմբերի 25-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ողջունում է Լիբիայում պատերազմող կողմերի միջև հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ընդունելով համաձայնության ձեռք բերման հարցում ՄԱԿ-ի և լիբիացի բանակցողների կարևոր դերը`Խաթիբզադեն հույս է հայտնել, որ հրադադարը կայուն կլինի, և բոլոր շահագրգիռ կողմերը կհարգեն իրենց ստանձնած պարտավորությունները:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել օտարերկրյա միջամտությունները Լիբիայում պատերազմող երկրների միջև բանակցային գործընթացում:
Խաթիբզադեն կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ճգնաժամի ռազմական լուծմանը, և կոչ է արել լուծել Լիբիայի ճգնաժամը քաղաքական բանակցությունների միջոցով:
Հիշեցնենք, որ Լիբիայում պատերազմող կողմերի պատվիրակությունները Ժնևի բանակցություններում համաձայնության են եկել համապարփակ հրադադարի մասին: