|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, «Եռաբլուր»-ի հուշահամալիր-պանթեոնում տեղի ունեցան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 23-ամյակի առթիվ կազմակերպված խոստման և երդման արարողությունները:
Միջոցառման սկզբին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմներին, որից հետո տեղի ունեցան զույգ արարողությունները:
Երդվում տալով ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանի շիրիմին՝ ՀՅԴ Երիտասարդական միության շարքերը համալրեցին 40 նոր ընկերներ, իսկ միության շարքերից Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքեր անցան 20 ընկերներ: