Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 26-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության ականավոր ռազմաքաղաքական գործիչ Դրաստամարտ Կանայանի շիրիմին տեղի է ունեցել խոստման արարողություն։
Խոստման արարողության արդյունքում Երևանից, Վանաձորից, Գյումրիից, Մասիսից, Աբովյանից և Պռոշյանից ավելի քան 20 երիտասարդներ համալրել են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության շարքերը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը Հ․ Յ․ Դաշնակցության երիտասարդական միությունն է, որը հիմնադրվել է 1993 թ․ և գործունեություն է ծավալում ՀՀ բոլոր մարզերում։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը կարող են միանալ 16 տարին լրացած Հայաստանում բնակվող երիտասարդները, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայկական պետությունների զարգացման և հզորացման գործում։
ՀՅԴ ՀԵՄ-ին միանալու համար հարկավոր է լրացնել հետևյալ առցանց ձևաթուղթը։