Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եհովայի վկաներ» աղանդի արտոնությունները պետք է սահմանափակվեն. այսօր լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` նշելով, որ մի քանի երկրներում նրանց գործունեությունն արգելվել է:
Ըստ նրա` Երևանում էլ կարող են արգելել, բայց միայն մի դեպքում: «Գաղտնիք չէ, որ նրանք «կերակրում» են մարդկանց, սնունդ են տրամադրում, դրա համար էլ մարդիկ դառնում են նրանց կազմակերպության անդամ: Եթե մի քիչ կուշտ երկիր լինենք, նրանց քշելը հեշտ կլինի»,- ասաց Ադիբեկյանն ու հավելեց, որ, մյուս կողմից էլ, Առաքելական եկեղեցին պետք է ակտիվ ու ագրեսիվ լինի:
Սոցիոլոգը նշեց, որ գաղտնիք չէ` այդ աղանդի արական սեռի ներկայացուցիչները հրաժարվում են ծառայել բանակում, նրանք այլընտրանքային ծառայությունն են ընտրում: «Այսինքն` սա, մի կողմից, մեզ ձեռնտու չէ, մյուս կողմից էլ` վերջերս ինձ մոտ մարդկանցից երկուսի տղաներն ինքնասպան եղան, որպեսզի Եհովայի վկա դառնան»,- ասաց նա:
Ադիբեկյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է 40 կրոնական համայնք: