Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ես մի բան գիտեմ միանշանակ, որ եթե բնակչության, օրինակ, 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, չնայելով օրվա տրամադրությանը, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նույնիսկ եթե բնակչության 5 տոկոսը վճռականությամբ պայքարի իշխանութայն դեմ, ոչ մի իշխանություն չի դիմանա։ Խոսքը զանգվածային պայքարի մասին է։ Եթե չհաջողվի հասնել այդ նպատակին, այո՛, ուրեմն չենք հաջողելու։ Բայց մեզ ընտրողների 21 տոկոսը ձայն է տվել, ընդհանրապես 400 հազար մարդ համարում է այս իշխանությանը դավաճան, կապիտուլյանտ, հողատու։ Համոզված եմ, որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է, նույնիսկ այդ զանգվածի 1/3-ը մտնի ակտիվ պայքարի մեջ, ոչ մի իշխանություն չի դիմանա, սա փաստ է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։