Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է պատմական մշակութային ժառանգությունից, հայկական հողերից հրաժարվելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ են Ադրբեջանին տալ երաշխիքներ, որ հայկական կողմը երբեւէ տարածքային պահանջ չի ներկայացնելու։
«Փաստինֆո»-ն հարցմամբ փորձել էր պարզել մեր քաղաքացիների կարծիքը, արդյոք համամիտ են, որ պետք է հրաժարվեք մեր պատմական հողերից, մշակութային ժառանգությունից ու առհավետ հանձնենք թշնամուն։
Հարցմանը մասնակցել է 7800 քաղաքացի, որի գերակշիռ մեծամասնությունը՝ ընդհանուր առմամբ 82 տոկոսը դեմ է արտահայտվել քաղաքական այդ գծին, որից 17 տոկոսն ընդհանրապես նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսելու սերունդների անունից, եւս 6 տոկոսը կարծում է, որ հողեր հանձնելով խաղաղություն չի հաստատվի, 4 տոկոսը դժվարացել է պատասխանել եւ միայն 8 տոկոսն է աջակցել Փաշինյանին։
Աղբյուր` Փաստինֆո