Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական շտաբերի և տեղում մարդկանց միասնական դաշտային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, Ռոբերտ Քոչարյանը։
Այսօր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, դաշինքնի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Միքայել Մանուկյանը հանդիպել են Արարատի մարզի բնակիչների հետ:
«Պետք է փորձենք որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է դաշտային աշխատանքը։ Ընտրական գործընթացի այս երկու թևերի արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք այն արդյունքը, որն ուզում ենք։ Այս իշխանությանը մնացել է 22 օր», - ասել է նախագահ Քոչարյանը՝ հավելելով, որ դաշինքի՝ տարբեր մարզերում ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ են հաղորդում։
«Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
Հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։