Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բայց դա միայն դա չէ: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ «աննպատակահարմար է համարել Եվրասիական տնտեսական միության տարեկան գագաթնաժողովի անցկացումը Երեւանում»՝ նախագահող երկրի մայրաքաղաքում, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ հղում անելով «հայտնի հանգամանքներին»: Պաշտոնապես խոսքը հռոմի ստատուտին Երեւանի միանալու մասին է, որը Ռուսաստանի նախագահին «ձերբակալելու» օրդեր է տվել եւ չի ցանկանում Երեւանում տեսնել Լուկաշենկոյին: Դրան գումարած Արարատ Միրզոյանը հայտարարությունը դեկտեմբերի 2-ին Հաագայում, «երեւանը պատրաստ է համագործակցել միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերի պահպանման եւ իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ»: Մեկնաբանելով այս իրավիճակը՝ Զախարովան հայտարարել է՝ Երեւանի նման գործողություններն «ուղղակի վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին ոչ միայն խորհրդանշական, այլեւ միանգամայն գործնականում»:
Ըստ բոլոր նշանների՝ Հայաստանն իրեն միջանկյալ վիճակի մեջ է դնում Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ՝ կարծելով, որ իրեն կհաջողվի խաղարկել կողմերի «խաղաքարտը»՝ ի շահ իր շահերի: Բայց այսպես 11 տարի առաջ նետվեց Ուկրաինան։ Իր հերթին Արեւմուտքը, զարգացնելով ռազմատեխնիկական եւ այլ համագործակցություն Հայաստանի հետ, այն տանում է Ռուսաստանի հետ առճակատման սցենարով, բայց հանդես չի գալիս նրա անվտանգության երաշխավորի դերում, ինչպես դա առաջարկում է ՀԱՊԿ-ը: Աշխարհաքաղաքական լայն կոնտեքստում Հայաստանը փորձում է «հակա-Ռուսաստանի» կարգավիճակով տեղավորվել միջմարզային արեւմտյան նախագծի մեջ՝ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով տարածաշրջանը վերածելով մի տեսակ «սանիտարական կորդոնի», որը պաշտպանում է Ռուսաստանը Եվրամիությունից: Բայց ավելի նեղ աշխարհաքաղաքական տարբերակով նա հայտնվում է իր համար վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ Մերձավոր Արեւելքից մոտեցող «ցնցումների ցունամիի» պայմաններում: Ընդ որում՝ շատ հայ փորձագետներ նախազգուշացնում են, որ «մերձավորարեւելյան ճգնաժամը կարող է շատ արագ տարածվել նաեւ Հայաստանի վրա»:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ահազանգ դառնան Հայաստանի համար: Որովհետեւ այնտեղ Թուրքիայի հաջող գործողությունների դեպքում սուր է կանգնելու «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Բայց Երեւանի համար ամենավատ սցենարը Անդրկովկասի կողմից Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի գործողությունները «ռազմավարական պլացդարմի» վերածելն է: Պատահական չէ նաեւ այն, որ արեւմտյան ուժերը շարունակում են պայքարը Վրաստանի համար, որպեսզի այդ կողմից ապահովեն Հայաստանի թիկունքը: Այդ իսկ պատճառով «օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով Հայաստանին միջոցներ տրամադրելը, որպեսզի դյուրացնի նրա հասանելիությունը առաջադեմ ռազմական տեխնիկային եւ նորագույն տեխնոլոգիաներին, բարձրացնի ԱՄՆ ռազմավարական համագործակցության աստիճանը, սպառազինության ուղղակի մատակարարումները Հայաստան, դա միայն Ադրբեջանի հետ պատերազմի նախապատրաստումը չէ: Նման իրավիճակում, եթե Արեւմուտքին հաջողվի Վրաստանում խաղարկել իր «խաղաքարտը», Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի աշխարհաքաղաքական ջրաղացքարի արանքոմ: Այն ժամանակ Անդրկովկասը, եւ ոչ միայն դա, կբռկնվի:
Արեւմուտքը խոշոր խաղ է խաղում Հայաստանում։ Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն արդեն զգուշացրել է, որ Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Հայաստանի արեւմտամետ կուսակցությունների քաղաքական «ռասկրուտկայի», որպեսզի օգնի նրանց խորհրդարան անցնել 2026 թ-ի ընտրություններում: ԱՄՆ-ն այնքան էլ չի վստահում Նիկոլ Փաշինյանն, ով իր տրոցկիստական տիպի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգախոսներով փորձում է նստել միանգամից երկու աթոռի վրա, բայց ժամանակի ընթացքում կարող է թեքվել դեպի Մոսկվա: Նման բան բացառել չի կարելի, եթե «Վրացական երազանքը» իշխանությունը պահպանի Թբիլիսիում: Այնպես որ, Հայաստանում մեծ փոփոխություններ են հասունանում։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի