Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ մասին խոսելն ավելորդ է՝ Արցախը որևէ ձևով չի կարող լինել Ադրբեջանի Հանրապետության կազմում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին», ինչն իր համար անընդունելի է։
Արցախի ժողովրդի մոտ այդպիսի տրամադրություններ չկան, ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը, ավելին, Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը ևս հայտարարեց, որ Արցախը որևէ ձևով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսինքն, գոնե այս հարցում, թե՛ ժողովուրդը և թե՛ իշխանություններն՝ ի դեմս արտգործնախարարի, հայտարարեցին, որ համակարծիք են։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ անելիք ունեն՝ Արցախի կարգավիճակի հարցն առաջ տանելու համար․ Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է՝ առաջին հերթին պետք է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մեր պատմամշակութային ժառանգության ճակատագրրով զբաղվեն, որովհետև Ադրբեջանն, ինչպես գիտենք, սկսել է մշակութային էթնոցիդի քաղաքականությունը, և տարբեր եկեղեցիներ ձևախեղելով, մի մասը ոչնչացնելով՝ ոչնչացնում է ոչ միայն մեր միջնադարյան պատմամշակութային ժառանգությունը, այլ նաև համեմատաբար նոր հուշարձանները թե՛ Հայրենական մեծ պատերազմի, թե՛ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված և թե՛ նոր կառուցված եկեղեցիները, բոլորը, ինչ այսօր մնացել է թշնամու կողմից վերահսկվող տարածքում։
«Սա շատ կարևոր է և ԵԱՀԿ Մինսկի խումբն այստեղ անելիք ունի։ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՀՀ և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների գրասենյակները շատ արդյունավետ են աշխատում այդ ուղղությամբ՝ ի տարբերություն ՀՀ իշխանությունների թե՛ Արցախի օկուպացված տարածքների և թե՛ ՀՀ այն սահմանամերձ գոտիների մասով, որոնք ապօրինաբար գրավված են այսօր ադրբեջանական ուժերի կողմից։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է անպայման անդրադառնա սրան, և կարգավիճակի հետ կապված հարցերում էլ անպայման հաշվի առնի»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Անընդհատ խոսվում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, նշեց նա, բայց հայ փախստականների մասին որևէ խոսք չկա, էլ չի խոսում 1988թ-ից գաղթած ամբողջ Հյուսիսային Արցախի և ընդհանուր ադրբեջանահայության՝ Բաքվից, Սումգայիթից գաղթած փախստականների հետ կապված խնդիրների մասին։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․