Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին օրերին և հատկապես` անցած գիշեր հանրապետության տարածքում գրանցված ցածր ջերմաստիճանը լուրջ վնասներ է հասցրել Արմավիրի մարզին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրա խոսքով` վնասվել է հիմնականում ծիրանենին, մնացած մրգատեսակների հետ կապված էլ կա լուրջ խնդիր:
«Եթե կեռասը և դեղձը ծաղկեն, այդ ժամանակ նոր կերևա` ինչ չափի է ցրտահարությունը: Այսօր բողբոջները բացված չեն, դեռ չգիտենք` ինչ չափով են վնասվել, ցրտահարվել: Նախորդ օրերին էլ ցրտահարություններ են եղել, այս գիշեր էլ ավելացան ցրտահարությունները»,- ասաց մարզպետը:
Նա հայտնեց նաև, որ վնասի չափերը դեռևս ճշտված չեն, բայց, մոտավոր հաշվարկներով, ծիրանենու ցրտահարությունը կազմում է 70 տոկոս: «Պայմանականորեն կարող եմ ասել 70 տոկոս, բայց վաղը կարող է դառնալ 90 տոկոս: Նախորդ օրերի ցուրտն էլ նկատի ունենալով` կարող եմ ասել, որ ծիրանենու 70-ից ավելի տոկոսը վնասվել է, այսօրվա մասին էլ չենք կարող խոսել, եթե այսօրվանն էլ նկատի ունենաք, ծիրանի մասին խոսել ավելորդ է»,- ասաց նա:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացանք, որ դեռևս ճշտվում են այս գիշեր գրանցված ցրտի` ծառատեսակներին հասցրած վնասի չափերը: