Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից Կարեն Սարգսյանի ազատման մասին որոշումը կայացվել է նրա դիմումի համաձայն: Այս մասին ասել է Կարեն Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում այդ առթիվ կատարված տարբեր հրապարակումները:
«Ես Արցախ եմ վերադարձել՝ որևէ կերպ օգտակար լինելու իմ հայրենքին ու ժողովրդին: Շնորհակալ եմ Նախագահ Սահակյանին, ով տվել է այդ հնարավորությունը՝ նախ խորհրդականի, այնուհետև Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, ապա և Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում ինձ դրսևորելու համար: Այսօր էլ շարունակում եմ ապրել Ստեփանակերտում և նեցուկ կանգնել իմ համաքաղաքացիներին»,- նշել է Կարեն Սարգսյանը և ավելացրել, որ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է:
Նրա խոսքով՝ նա իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և այդ առթիվ պատրաստվում է առաջիկայում հրապարակավ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:
Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին ազատվել է Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Մինչ այդ՝ 2014թ.-ից, նա զբաղեցրել է Հանրապետության նախագահի խորհրդականի, 2017թ.-ից՝ ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի, իսկ 2018թ.-ի դեկտեմբերին, ազատվելով ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել էր Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: