Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսեցի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով ներկայումս զբաղված է Գորիս համայնքում ՔՊ թեկնածուի օգտին քարոզարշավ իրականացնելով, իր էջում գրել է, թե Սյունիքի մարզին կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, որի շրջանակներում բնակչության համար սոցիալական և կենսական նշանակության հրատապ ծրագրեր պիտի իրագործվեն։
Հարգելի պատգամավորին մի քանի հարց ունենք․
1․ Արդյո՞ք այդ գումարը տրամադրվելու է համայնքապետարաններին, որտեղից արդեն, ըստ սահմանված կարգի, հատկացվելու է սոցիալական խնդիրներ ունեցողներին և համապատասխան ծրագրերին։ Թե՞ նախորդ անգամվա պես՝ ընտրություններից 3 օր առաջ փոխանցվելու է Մարզպետարանի հիմնադրամին, որտեղից էլ բաշխվելու է «անհասկանալի» տրամաբանությամբ և սխեմաներով։ Իսկ միգուցե այս անգամ կառավարությունը այդ գումարները բաժանելու է արդեն ՔՊ-ի նախընտրական շտաբերի՞ց։
Երկրորդ հարցը։ Այնուամենայնիվ, եթե կառավարությունը գումարները փոխանցելու է համայնքապետարաններին, ապա արդյո՞ք ՔՊ թեկնածուների ընտրվելու պարագայում, ապագայում նրանց դեմ քրեական գործեր են հարուցվելու և նրանց կալանավորելու են՝ «խիստ ծանր հանցագործություններ կատարելու»՝ մարդկանց սոցիալապես օգնելու համար, թե՞ նմանատիպ գործեր կարելու սպառնալիքով այդ մարդկանց փորձելու են պահել որպես հլու-հնազանդ կամակատար։
Եւ երրորդ հարցը, իսկ պատգամավորը և ներկայիս իշխանության այլ պաշտոնյաներ վստա՞հ են, որ վաղը, եթե ինչ-ինչ պատճառներով համաձայն չլինեն գործող իշխանության վարած քաղաքականությանը կամ կատարած քայլերին և փորձեն բարձրաձայնել դրանք, ապա ՔՊ կառավարությունը հենց իրե՛նց չի կալանավորվի նմանատիպ հոդվածներով։
Այս հարցերն առավելապես հռետորական բնույթ են կրում և, բնականաբար, ակնկալիք չունենք, թե դրանց պատասխանելու համարձակություն կցուցաբերի հարգելի պատգամավորը։