Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաեւ քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: Բանն այն է, որ վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստում բացակաների հարցը շատ խիստ է դրվել` ասելով, որ այլեւս պետք է բացակայելը բացառել, քանի որ նիստերի ընթացքում կարեւոր որոշումներ են կայացվում, եւ բոլորի ներկայությունը պարտադիր է: Ըստ այդմ, բացականերին շատ խիստ նկատողություն է տրվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։