ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանն արձագանքել է նիկոլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառմանը՝ նշելով.
«Սկսեմ նրանից, որ 44 օր մկան ծակը մտած ոմն ուսապարկ, դրանից հետո մոտ երկու ամիս բունկերներում պահ մտած ոմն մեկը ասում է, որ ինքը դաստիարակչական զրույց է տարել ՀՅԴաշնակցության երիտասարդների հետ։
Հիշեցնեմ խոսքը այն երիտասարդների մասին է, որոնք պատերազմի ընթացքում կռվում էին թուրք վարձկանների հետ, որպեսզի արմենխաչատրյանները անվտանգ թաքնվեին Երևանում։ Խոսքը այն երիտասարդների մասին է, որոնցից շատերը վիրավորումներ ունեն և մինչ օրս բուժումներ են ստանում։ Եվ ի՞նչ էք կարծում, ով էր ում հետ դաստիարակչական զրույց տանում։
Ցավոք պիտի փաստենք, որ սույն երեսփոխանները «խիզախ» են դառնում միմիայն համացանցով, կամ փողոցում' ոստիկանական շղթաների առկայության ժամանակ։
Իսկ ինչ վերաբերվում է ՀՅԴաշնակցության ԳՄ ներկայացուցչի «ականջները քաշելուն», ասեմ որ շատերն են դա փորձել անել (հիմնականում ձեր եղբայր թուրքերը), բայց այդ փորձերը շատ վատ ավարտ են ունեցել։ Կարող ես հարցնել թիմիդ առաջնորդին, որը Դաշնակցություն բառը արտահայտելիս սկսում է կակազել։
Ինչ վերաբերվում է օր ու արև չտալուն, ապա վստահեցնում եմ քեզ, որ ապագայում ձեզ դուր չեն գալու երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերը»։