|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթի սյունակագիր Բյուլենթ Օրաքօղլուն հոդված է գրել թերթի անգլերեն տարբերակի համար`«Ինչո՞ւ է ԱՄՆ-ը տանկեր կուտակում Հունաստանում ռազմական վարժությունների քողի ներքո: Արդյո՞ք Թուրքիան թիրախն է» վերնագրով:
Բյուլենթ Օրաքօղլուի խոսքով՝ Պենտագոնը վերջերս առնվազն 400 տանկ ու ավելի քան 1000 զրահամեքենա է տեղակայել Թուրքիայից 60 կիլոմետր հեռու գտնվող քաղաքում, ինչպես նաև Ալեքսանդրուպոլիսում՝ 30 կործանիչ: «Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը կա՛մ ցուցադրում է իր մկանները Անկարայի առջև, կա՛մ մտադիր է հարձակվել Թուրքիայի վրա»,- գրել է նա:
Փորձագետը կանխատեսում է նաև Թուրքիայի և Հունաստանի միջև «առկա լարվածության» աճ Արևելյան Միջերկրականի և Էգեյան ծովի տարածաշրջաններում: «Քանի որ Աթենքն ու Վաշինգտոնը հող են նախապատրաստում Եվրասիայում և Հյուսիս-հարավ առանցքի վտանգավոր խաղի համար»,- նշում է Օրաքօղլուն:
Թուրք փորձագետը միաժամանակ հույներին խորհուրդ է տալիս չվստահել ԱՄՆ-ին: «Հատկապես՝ Բայդենին», - գրում է սյունակագիրը: