Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
ՌԴ Ամուրի մարզի Եկատերինոսլավկա գյուղում զորավարժությունների ժամանակ 2 տանկ է պայթել. տեղեկացնում է РБК-ն:
Ըստ ականատեսների` ռազմական մեքենաներից մեկն այրվել է պարկի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո, այնուհետեւ պայթել է տանկի բաքը, հետո` զինամթերքը: Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ կողքից ընթացող տանկը:
Չճշտված տվյալներով` զոհեր եւ տուժածներ չկան: Այլ տեղեկությունների համաձայն` պայթել են ոչ թե տանկեր, այլ ուսումնական մակետներ:
Պաշտպանության նախարարությունը դեռեւս մեկնաբանություններ չի տալիս: Պաշտոնական արձագանք չկա նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Սակայն տեղացիները ասում են, որ դեպի գյուղ ճանապարհը փակ է, դրանով շարժվում են փրկարարների ավտոմեքենաներ: