| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթը հոդված է հրապարակել «Մերձավոր Արևելքում Ամերիկայի ռազմավարական ծրագրերը չեն փոխվել» վերնագրով և անդրադարձել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վատացմանը։
Հոդվածի հեղինակ Հասան Օզթյուրքը նշում է, որ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Մերձավոր Արևելքում ուժեղ, միաձույլ պետությունների առաջացմանը, դրանք դիտարկում է որպես սպառնալիք Իսրայելի համար: Հետևաբար, Թուրքիան, որպես ուժեղ երկիր, դարձել է Միացյալ Նահանգների հիմնական թիրախը:
«Օբամայի երկրորդ ժամկետում տիրող լարվածությունը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում երկրաչափական պրոգրեսիայում աճում է Բայդենի դարաշրջանում, որը մենք անվանեցինք «Օբամայի երրորդ ժամկետ»»,- գրում է թերթը:
«Պատկերացնո՞ւմ եք. Ամերիկան «իր հակառակորդների համար» պատժամիջոցների մասին օրենք է ներմուծում և նույն պատժամիջոցները սահմանում ՆԱՏՕ-ի գործընկերոջ՝ Թուրքիայի նկատմամբ, որը ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր և նրա ենթադրյալ դաշնակիցն է։
Բայդենը նամակ է գրել Կոնգրեսին, որում ցույց է տվել, թե ինչ դեր է խաղալու Ամերիկան մեր տարածաշրջանում, և, որպես երկիր, որը վտանգավոր է այդ դերակատարության համար, մատնանշել է Թուրքիան:
Մեր տարածաշրջանի համար Ամերիկայի երկարաժամկետ ռազմավարական նպատակները չեն փոխվել։ Այս նպատակները նշանակում են Թուրքիայի մասնատում, ինչպես Սիրիայի ու Իրաքի հետ կապված իրավիճակում, և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համար ինքնավարության ստեղծում»,- գրում է թուրքական թերթը: