Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում ԼԳԲՏ ասոցիացիաների հիմնական հովանավորները ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են. գրում է թուրքական Yeni Şafak թերթը`վկայակոչելով նման համայնքներից մեկի կողմից պատրաստված փաստաթուղթը:
Ընդհանուր առմամբ, արտերկրից 24,4 միլիոն դոլար է հատկացվել 17 գեյ և տրանսգենդեր կազմակերպություններին: Դրանցից վեցը գտնվում են Ստամբուլում, չորսը`Անկարայում, երկուսը` Իզմիրում, ևս երկուսը` Մերսինում, մեկական` Դիարբեքիրում, Բուրսայում և Անթալիայում:
Ամենամեծ ֆինանսական աջակցությունը ստացել է Kaos Gey ve Lezbiyen-ը, որը գտնվում է Անկարայում` մոտ 7,9 մլն դոլար: Yeni Şafak նշում է, որ կազմակերպությունը միավորում է համեմատաբար քիչ անդամների՝ ընդամենը 144 մարդու:
ԱՄՆ-ից բացի, ԼԳԲՏ ասոցիացիաները հովանավորվում են 13 այլ երկրների կողմից, այդ թվում՝ Եվրամիության անդամների: Գումարը գալիս է 59 պետական և մասնավոր հիմնադրամներից և կենտրոններից, որոնցից 22-ը գտնվում են ԱՄՆ-ում, 12-ը`Նիդերլանդներում, 8-ը` Մեծ Բրիտանիայում, 3-ը`Գերմանիայում և 2-ը` Ֆրանսիայում: Միջոցները գնում են Ստամբուլում 10 արտասահմանյան դեսպանատների և հյուպատոսությունների հաշվին, ներառյալ` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Կանադայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի դիվանագիտական առաքելությունների։
Շվեդիայի հյուպատոսությունը 6 միլիոն դոլար է հատկացրել թուրքական ԼԳԲՏ-ին, հոլանդացիներինը՝ 1.3 միլիոն դոլար, իսկ գերմանացիներինը՝ 1 միլիոն դոլար: