կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 16:00
Աշխարհ

Եվրոպան պառակտվել է ռուսական գազի պատճառով. Yeni Şafak

Եվրոպան պառակտվել է ռուսական գազի պատճառով. Yeni Şafak

Էներգիայի դիմաց ռուբլիով վճարելու՝ Ռուսաստանի պահանջը երկու մասի է բաժանել ԵՄ երկրներին։ Այդ մասին հինգշաբթի Yeni Şafak-ի համար հոդվածում հայտարարել է թուրք տնտեսագետ Էրդալ Քարագյոլը:

«Էներգակիրների մատակարարումների դիմաց ռուբլիով վճարելու՝ Ռուսաստանի պահանջի հարցում ԵՄ երկրները նույնպես վերջնական որոշում չեն կայացրել, այլ կերպ ասած՝ Եվրոպան երկու մասի է բաժանվել»,- ասել է նա:

Փորձագետն ընդգծել է, որ եվրոպական երկրների կախվածությունը Ռուսաստանի բնական գազից հասնում է մոտ 40 տոկոսի, իսկ որոշ երկրների համար՝ 100 տոկոսի։ Դրա պատճառով ԵՄ երկրների քաղաքական ղեկավարության մակարդակով տարաձայնություններ կան ռուսական էներգառեսուրսների մատակարարման էմբարգոյի համատեքստում։

Թուրք տնտեսագետը նաև նշել է, որ տարբեր երկրների էներգետիկ զամբյուղում ռուսական գազի ծավալները զգալիորեն տարբերվում են։ Օրինակ՝ Գերմանիան բնական գազի մոտ 40 տոկոսը գնում է Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիան՝ մեկ քառորդը, իսկ Իտալիան՝ մոտ կեսը։ Մյուս երկրները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և Իսպանիան, շատ ավելի քիչ են  կախված ռուսական էներգակիրներից:

Քարագյոլը հավելել է, որ կան մի շարք երկրներ, որոնք գրեթե 100 տոկոսով կախված են ռուսական բնական գազից։ Դրանց թվում են Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան և Մոլդովան։

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր, որ Գերմանիան հույս ունի վերականգնել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը։