Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրաքը քրդական Մահմուր քաղաքում գտնվող քրդական ճամբարի վրա թուրքական ավիահարվածը որակել է որպես Իրանի սահմանների խախտում։ Թուրքիան օդային հարված է հասցրել ապրիլի 15-ին. հայտնում է Kurdistan.ru կայքը։
Իրաքի Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ օդային հարվածը հասցրել է նրան, որ ճամբարից հարկադրաբար փախել են կին-փախստականները։
Թուրքական կործանիչները երեքշաբթի և չորեքշաբթի հրթիռակոծել էին Իրաքյան Քուրդիստանի մի քանի շրջաններ, ենթադրաբար հարվածներ հասցնելով Քուրդիստանի աշխատավորակա կուսակցության՝ PKK-ի դիրքերին։
Երեկ քրդական աղբյուրները նաև տեղեկություններ էին հրապարակել, ըստ որի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում ոչնչացվել է մեկ թուրք զինվոր, ինչը ժամեր անց հաստատվել է Թուրքիայի ՊՆ կողմից։
Նշենք, որ Թուրքիան բազմիցս է խախտում Իրաքի սահմանները՝ պատճառաբանելով, որ Իրաքի հյուսիսում գտնվող լեռներում ծվարած քրդերը իրենց հենակետերից հարվածներ են հասցնում Թուրքիային։ Վերջին մի քանի տարիներին Թուրքիան Իրաքի հյուսիսում ձեռնարկում է «Մագիլ» կոչվող ռազմական օպերացիան։