Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։
Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ:
Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, որը հաստատվել է 653թ-ին, երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը:
Վարագա Սուրբ Խաչի տոնը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը;
Հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, խաչն անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք էր, սակայն Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո խաչը քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանի։ Հայաստանյայց Եկեղեցում խաչը ոչ միայն երկրպագության առարկա է, այլ ամեն ինչ օրհնվում և սրբագործվում է խաչով:
Հայի համար խաչը ոչ միայն Քրիստոսի ու հավատի խորհրդանիշ է, այլ նաև «զենք», պաշտպան։ Հայը կռվում է խաչով, կռվում է խաչի՝ Քրիստոսի համար՝ խաչով ու սրով, խաչով ու գրչով։ Հայ ժողովուրդն առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը: Եվ մենք էլ այսօր շարունակում ենք մեր նախնիների խաչի ճանապարհը ու կերտում հայկական խաչի ճանապարհը։
Նշենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, կկատարվի անդաստանի կարգ։
Ժամը 21։00-ին կսկսվի գիշերային հսկման արարողությունը։
Հավելենք, որ ավարտին «Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա բացօթյա համերգով։