|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը պատմեց, որ գոյություն ունի խաչի 4 տոն, որոնցից մեկն էլ սա է: Տոնը նշում են սեպտեմբերի վերջին շաբաթը կամ հոկտեմբերին: Այն համարվում է նաև պահքի շրջան, քանի որ տոնի կապակցությամբ 1 շաբաթ պահք է պահվում` «Վանցոց պահքը»:
Քահանան պատմեց նաև, որ այս տոնը հայերը մշտապես մեծ շուքով են նշել. «Եկեղեցիներն այդ օրը լիքն են լինում, բայց այն մեծ շուքով է նշվում հատկապես Վարագա վանքում»:
Լրագրողների հարցին, թե այդ տոնի կապակցությամբ Վարագա վանք Հայաստանից պատվիրակություն մեկնելո՞ւ է, քահանան պատասխանեց, որ տեղյակ չէ: