կարևոր
703 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-25 21:35
Հասարակություն

Վարագա Սուրբ Խաչի տոնին Սուրբ Խաչափայտի մասունքը կբերվի Տավուշի Նոր Վարագավանք վանական համալիր

Վարագա Սուրբ Խաչի տոնին Սուրբ Խաչափայտի մասունքը կբերվի Տավուշի Նոր Վարագավանք վանական համալիր

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից տեղեկացնում են․

«Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Մայր Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ սեպտեմբերի 28-ին կտոնենք Վարագա Սուրբ Խաչի տոնը, որն արդեն 14 դար մեր Սուրբ եկեղեցուց ներս անխախտ տոնակատարվում է։

Հրավիրում ենք ամենքիդ Նոր Վարագավանք (գ․ Վարագավան)՝ միասնական աղոթքի և երկրպագելու Սուրբ Խաչափայտի մասունքի առջև, որը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, այս տարի ևս մեկ օրով կհանգրվանի իր երբեմնի Սրբարանում՝ Տավուշի թեմի Նոր Վարագավանք վանական համալիրում։

• Ժամը 10։20-ին՝ Խաչերթով դեպի Նոր Վարագավանք,

• Ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ պատարագ,

• Ժամը 13։00-ին՝ Անդաստանի կարգ։

Հավարտ Անդաստանի կունենանք մշակութային միջոցառում, որը կազմակերպել է «Տավուշ» հայրենակցական միությունը։

Տոնական համերգով հանդես կգան «Հորովել» համույթը, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի մշակութային խմբերը։

Վերջում կկատարվի մատաղի օրհնության կարգ և կմատուցվի բոլոր ներկաներին»։